|
1.1 Հոդվածի վերաբերյալ Գրախոսողից ստացված կարծիքը գլխավոր խմբագրի իմացությամբ տրամադրվում է հեղինակ(ներ)ին՝ չբարձրաձայնելով գրախոսողի տվյալները: |
|
1.2 Եթե հոդվածի վերաբերյալ գրախոսողի կարծիքը դրական է, ապա այն ներկայացվում է Խմբագրական խորհրդի նիստին՝ որպես տպագրության երաշխավորված հոդված՝ խորհրդի կողմից վերջնական եզրակացություն ստանալու նպատակով: |
|
1.3 Եթե հոդվածի վերաբերյալ գրախոսողի կարծիքը բացասական է, ապա այն ներկայացվում է Խմբագրական խորհրդի նիստին՝ որպես տպագրության չերաշխավորված հոդված՝ խորհրդի կողմից վերջնական եզրակացություն ստանալու նպատակով: |
|
1.4 Եթե գրախոսողը հոդվածի վերաբերյալ կարծիքում կատարել է որոշակի դիտողություններ / առաջարկություններ, որոնք շտկելուց հետո այն կարելի է երաշխավորել տպագրության, ապա հոդվածը վերադարձվում է հեղինակին՝ վերջինիս տալով որոշակի ժամանակ՝ գրախոսողի կողմից կատարված դիտողությունները հոդվածում շտկելու, առաջարկությունները հաշվի առնելու և գրախոսողին պատասխանելու համար: |
|
1.5 Գլխավոր խմբագիրը հեղինակի կողմից վերանայված, փոփոխված հոդվածին և գրախոսի լրացուցիչ կարծիքին ծանոթանալուց հետո կարող է՝ |
ա. հոդվածը ներկայացնել Խմբագրական խորհրդի նիստին՝ որպես տպագրության երաշխավորված հոդված՝ խորհրդի կողմից վերջնական եզրակացություն ստանալու նպատակով: |
բ. հոդվածը ներկայացնել Խմբագրական խորհրդի նիստին՝ որպես տպագրության չերաշխավորված հոդված՝ խորհրդի կողմից վերջնական եզրակացություն ստանալու նպատակով: |
գ. հոդվածն ուղարկել կրկնակի գրախոսման նույն կամ այլ մասնագետի մոտ: Այս դեպքում, եթե ժամկետների հետ կապված խնդիր է առաջանում, ապա տվյալ հոդվածը կարող է տեղափոխվել հաջորդ համար: |
|
1.6 Գրախոսման գործընթացի ավարտից հետո ԳԱ պարբերականի տվյալ համարին տպագրության ներկայացված բոլոր հոդվածները և գրախոսման արդյունքները տրամադրվում են Խմբագրական խորհրդի անդամներին ծանոթանալու և հոդվածների տպագրության հետ կապված վերջնական որոշում ընդունելու նպատակով: |
|
1.7 ԳԱ տվյալ համարին տպագրության ներկայացված բոլոր հոդվածները և գրախոսման արդյունքները գլխավոր խմբագրի կողմից ներկայացվում են Խմբագրական խորհրդի նիստի ընթացքում: |
|
Եթե Խմբագրական խորհուրդը՝ |
ա. Գրախոսողի կողմից տպագրության երաշխավորված հոդվածի վերաբերյալ ընդունում է դրական որոշում, ապա հոդվածը թույլատրվում է տպագրության: |
բ. գրախոսողի կողմից տպագրության երաշխավորված հոդվածի վերաբերյալ ընդունում է բացասական որոշում, ապա հոդվածը տրվում է հեղինակին վերանայման: |
գ. գրախոսողի կողմից տպագրության չերաշխավորված հոդվածի վերաբերյալ ընդունում է դրական որոշում, ապա հոդվածը տրվում է կրկնակի գրախոսման այլ մասնագետի մոտ (հեղինակի համաձայնությամբ): |
դ. գրախոսողի կողմից տպագրության չերաշխավորված հոդվածի վերաբերյալ ընդունում է բացասական որոշում, ապա հոդվածի հրատարակումը մերժվում է: |
|
1.8 Տպագրության չերաշխավորված նյութերը հեղինակին չեն վերադարձվում և պահվում են խմբագրությունում: |
|
1.9 Խմբագրական խորհրդի նիստն արձանագրվում է պատասխանատու քարտուղարի կողմից, ապա վավերացվում մասնակից անդամների ստորագրություններով: |
|
1.10 Գրախոսման գործընթացն ավարտելուց հետո գլխավոր խմբագրի կողմից զեկուցագիր է ներկայացվում ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի տնօրենին՝ տպագրության երաշխավորված հոդվածների խմբագրման, սրբագրման, տեխնիկական խմբագրման, տպագրման գործընթացը համապատասխան ժամկետներում կազմակերպելու վերաբերյալ: |
|
«1.11 ԳԱ պարբերականի խմբագրված և սրբագրված նախնական օրինակի էլեկտրոնային տարբերակը պատասխանատու քարտուղարի կողմից ուղարկվում է հեղինակների էլեկտրոնային հասցեներին՝ վերջնական ստուգման և համաձայնեցման նպատակով, իսկ վերջնական էլեկտրոնային տարբերակը նախքան տպագրվելը տեղադրվում է Կենտրոնի կայքի և ԳԱ պարբերականի համապատասխան բաժիններում:»
|
|
1.12 ԳԱ պարբերականը հրատարակվում է 120 օրինակով: |
|
1.13 Տնօրենի հանձնարարությամբ՝ պատասխանատու քարտուղարը ԳԱ պարբերականի նորատիպ համարի համապատասխան քանակ առանձնացնում է Կենտրոնի գրադարանի, Խմբագրական խորհրդի անդամների և հեղինակների համար: Տպագրված օրինակներից տրամադրվում է ՀՀ ԿԳՄՍՆ ԲՈԿ (1 օրինակ), Ազգային գրադարանին (4 օրինակ) և ԳԱԱ հիմնարար գրադարանին (2 օրինակ), նվիրվում է ԳԱԱ հայագիտական ինստիտուտների գրադարաններին և բուհերի հայագիտական ու հասարակագիտական ամբիոններին (մեկական օրինակ): |
|